Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թող Աստված կանչեն, որ ոտքի չկանգնեմ. տունն իմն է, չեմ տալու․ Ես պատժվել եմ նրա համար, որ շատ օրինավոր եմ եղել․ Վովա Գասպարյան

Թող Աստված կանչեն, որ ոտքի չկանգնեմ. տունն իմն է, չեմ տալու․ Ես պատժվել եմ նրա համար, որ շատ օրինավոր եմ եղել․ Վովա Գասպարյան
Իրավունք
16:49, 28 март 2023
«Ես շատ վատ կարծիք ունեմ այս գործի հետ կապված, և դատական պրոցեսը ցույց կտա, որ սա մի կենդանու ֆանտազիայի արդյունքներն է, և ամբողջ դատական պրոցեսի ժամանակ հերթով կժխտվի էս ամեն ինչը»,- այս մասին այսօր Հակակոռուպցիոն դատարանում ընթացած նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանը։

Հիշեցնենք, որ սույն գործով կա 4 մեղադրյալ՝ Վլադիմիր Գասպարյանը, Լևոն Երանոսյանը, Վարդան Թունյանը, Գուրգեն Գրիգորյանը։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը չհեռանալու մասին։  

Վովա Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ «յուրացնելը կամ վատնելը՝ առանձնապես խոշոր չափերով» (2 դրվագ) և 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ» (2 դրվագ):  

Նախկին ոստիկանապետը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։
Խոսելով հեղափոխության մասին՝ Վովա Գասպարյանն ասաց, որ ինքը բռնություն չէր կիրառի մեր ժողովրդի նկատմամբ։
«Այդպիսի ցուցում էլ եմ ունեցել, նախագահն էլ նույն կարծիքին