Ստացվել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքին առնչվող Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքը. ՍԴ-ի պատասխանը Civic.am-ի հարցմանը

Իրավունք
Սահմանադրական դատարանը ստացել է «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) խորհրդատվական կարծիքը «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքին» առնչվող որոշ հարցերի վերաբերյալ։ Այս մասին հայտնում են Սահմանադրական դատարանից՝ ի պատասխան Civic.am-ի հարցման։ Խորհրդատվական կարծիքը (amicuse curiae), որը խնդրել էինք ՍԴ-ին տրամադրել մեզ, ըստ մեզ ուղարկված պատասխանի՝ հրապարակված է Հանձնաժողովի պաշտոնական կայքում։
«Վերոնշյալ փաստաթղթի հայերեն պաշտոնական թարգմանությունից և ամբողջ ծավալով ուսումնասիրությունից հետո միայն հնարավոր կլինի քննարկել ««Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի Սահմանադրականության համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով վարույթի վերսկսման հարցը»,-նշված է civic.am-ին ուղղված պատասխանում։
Նշենք, որ Սահմանադրական դատարանում 2022 թ. հուլիսի 8-ին տեղի ունեցած աշխատակարգային որոշմամբ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով վարույթը կասեցվել էր։ ՍԴ-ն «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի (ընդունված 2020 թվականի ապրիլի 16-ին)՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու հարցով դիմել էր «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողով» (այսուհետ՝ Հանձնաժողով) հետևյալ հարցերի վերաբերյալ խորհրդատվական կարծիք (amicus curiae) ստանալու նպատակով.
3) հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքն ուժի մեջ է մտել 2020 թվականի մայիսի 23-ին, արդյոք մինչև այդ ձեռք բերված գույքի ծագման օրինականությունն ապացուցելու դատավարական պարտականությունը համատեղելի՞ է օրենքի հետադարձ կիրառության արգելքի վերաբերյալ եվրոպական հնարավոր ստանդարտների հետ,
4) արդյոք մեղադրական դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ընթացակարգերի հարուցման և իրականացման համար «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով ամրագրված առավելագույն ժամկետի սահմանված չլինելը համատեղելի՞ է իր գույքից օգտվելու իրավունքի պաշտպանության եվրոպական ստանդարտի հետ:
Հեղինե Մանուկյան

- արդյոք «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 22-րդ հոդվածով նախատեսված գույքի ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը համատեղելի՞ է առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտին առաջադրվող՝ իր գույքից անարգել օգտվելու իրավունքի պաշտպանության եվրոպական կիրառելի ստանդարտներին,