Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կրակոցներ Արմավիրում. սպանվել է քրեական հեղինակություն Դոն Պիպոյի եղբայրը. shamshyan.com

Կրակոցներ Արմավիրում. սպանվել է քրեական հեղինակություն Դոն Պիպոյի եղբայրը. shamshyan.com
Իրավունք
19:30, 31 май 2021
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում։ Անհայտ անձը կրակոցներ է արձակել Երևան-Արմավիր ավտոճանապարհի՝ Զվարթնոցի վարչական տարածքում, Lexus մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, կրակոցների հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, ում դին հայտնաբերվել է  ավտոմեքենայում։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետի օպերգծով տեղակալ Արթուր Վիշյանը։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ՝ վարչության պետ Սամվել Տոնոյանի գլխավորությամբ։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածը քրեական հեղինակություն՝ «Դոն Պիպո» մականվամբ Արթուր Ասատրյանի եղբայրն է։ Փաստի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ սպանվածի ավտոմեքենայի ուղղությամբ արձակվել են մի քանի կրակոց։ 

Մանրամասները՝ քիչ ուշ: