Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մինչև 6 տարվա ազատազրկում՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու համար

Մինչև 6 տարվա ազատազրկում՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու համար
Իրավունք
13:13, 07 июнь 2021
Քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով սահմանվում են մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու համար նախատեսված պատիժները։

Օրենքի համաձայն․

1. Կեղծ տվյալներ հայտնելու, կեղծ փաստաթուղթ ներկայացնելու կամ որևէ այլ եղանակով մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը՝ պատժվում է ազատազրկմամբ` 2-5 տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` 1-3 տարի ժամկետով կամ առանց դրա:

2. Նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից՝ պատժվում է ազատազրկմամբ՝4-6 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ 1-3 տարի ժամկետով կամ առանց դրա: