Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանը մտադիր է դատարանի միջոցով բռնագրավել Չեխիայում Քոչարյանի շտաբի պետի անշարժ գույքը

Հայաստանը մտադիր է դատարանի միջոցով բռնագրավել Չեխիայում Քոչարյանի շտաբի պետի անշարժ գույքը
Իրավունք
13:55, 08 июнь 2021
Բաղրամյան26 տելեգրամյան ալիքը հայտնում է, որ Հայաստանը մտադիր է դատարանի միջոցով բռնագրավել Չեխիայում Քոչարյանի շտաբի պետի անշարժ գույքը։

Քրեական գործի շրջանակներում իրավապահները հայտնաբերել են մեծ քանակությամբ անշարժ գույք, որն իրականում պատկանում էր Ռոբերտ Քոչարյանի շտաբի պետ Արմեն Գեւորգյանին և որը նա չի հայտարարագրել: Միայն Հայաստանում Արմեն Գեւորգյանի ունեցվածքի ընդհանուր արժեքը գերազանցում է 5 միլիարդ դրամը: 

Ըստ ալիքի տեղեկության, պարզվել է, որ Քոչարյանի շտաբի պետը Չեխիայում ունի նաեւ հսկայական քանակությամբ անշարժ գույք, որն անհայտ է, թե ինչ եղանակով և գումարներով է ձեռք բերվել:  

Երեկ «Հանրապետություն» հեռագրական ալիքում  հայտնվեց փաստացի Արմեն Գեւորգյանին պատկանող անշարժ գույքի ցուցակը: Դժվար չէ կռահել, թե ինչպես է մի անձնավորություն, որն ամբողջ կյանքում զբաղեցրել է պետական պաշտոններ, այդքան անշարժ գույք կուտակել:

Բաղրամյան26-ի փոխանցմամբ մի քանի օր առաջ Հայաստանը դատական որոշման հիմքով դիմել է Չեխիայինն՝ բռնագրավեու Արմեն Գեւորգյանին պատկանող գույքը: Ներկայումս Չեխիայի իրավապահ մարմինները մանրակրկիտ հետաքննություն են անցկացնում ՝ նրան ձերբակալելու նպատակով: