Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սևանում 4 երիտասարդ դանակահարված վիճակում տեղափոխվել է հիվանդանոց

Սևանում 4 երիտասարդ դանակահարված վիճակում տեղափոխվել է հիվանդանոց
Իրավունք
20:57, 10 июнь 2021
2021 թվականի հունիսի 8-ին ՀՀ ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ դանակահարված վիճակում  հիվանդանոց է տեղափոխվել չորս երիտասարդ. այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:


Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով պարզվել է, որ նույն օրը Սևան քաղաքի 17-ամյա և 19-ամյա բնակիչները նույն քաղաքում գործող մանկապարտեզի հարակից տարածքում, մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, կտրող-ծակող առարկաներով հարվածներ են հասցրել համաքաղաքացիներին՝ պատճառելով մարմնական ծանր վնաս։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 17-ամյա և 19-ամյա  երիտասարդները  ներգրավվել են որպես մեղադրյալներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։

Նախաքննությունը շարունակվում է։