Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արա Սաղաթելյանը բերման է ենթարկվել ԱԱԾ-ում հարուցված քրգործով

Արա Սաղաթելյանը բերման է ենթարկվել ԱԱԾ-ում հարուցված քրգործով
Իրավունք
22:18, 19 февраль 2021
Փաստաբան Հակոբ Ենոքյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է․

«Քիչ առաջ ՀՀ ԱԱԾ աշխատակիցներն ավարտեցին վստահորդիս՝ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի աշխատասենյակի և հարակից երկու այլ աշխատասենյակների խուզարկությունը։ Չնայած որ խուզարկվել է երեք աշխատասենյակ, որպես հիմք ներկայացվել է ոչ թե դատարանի, այլ`քննիչի կողմից կայացված որոշում, այսինքն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 46-րդ կետի համաձայն` բնակարանին հավասարեցված անձնական աշխատասենյակը խուզարկվել առանց դատարանի որոշման, ինչը ՀՀ Սահմանադրության և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կոպիտ խախտում է: Այս «խուզարկության» ավարտից հետո վստահորդս՝ Արա Սաղաթելյանը, բերման է ենթարկվել Ազգային անվտանգության ծառայություն։ Հարուցված քաղաքական գործի շրջանակներում կատարված այլ խախտումների վերաբերյալ կհայտնեմ հաջորդիվ»։