Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ոստիկանները հանդիպել են Արծվանիկ համայնքի տասնյակ բնակիչների և վերցրել բացատրություններ. պարզաբանում

Ոստիկանները հանդիպել են Արծվանիկ համայնքի տասնյակ բնակիչների և վերցրել բացատրություններ. պարզաբանում
Իրավունք
14:18, 11 июнь 2021
ԱԺ ընտրություններին մասնակցող ուժերից մեկի ներկայացուցիչը հայտարարել է, թե ոստիկանները Սյունիքի մարզի Արծվանիկ գյուղում անօրինական կերպով միջամտել են նախընտրական գործընթացներին։

ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։

Ոստիկաններն իսկապես այցելել են համայնքի բնակիչներին՝ նախապատրաստվող նյութերի շրջանակում բացատրություններ վերցնելու նպատակով, առ այն, որ Արծվանիկի վարչական ղեկավարը բնակիչներին պարտադրել է առաջիկա ընտրություններում քվեարկել մասնակից ուժերից մեկի օգտին և հայտարարել, որ հակառակ դեպքում նրանց կզրկի «ԶՊՄԿ» ՓԲԸ-ից պոչամբարի համար պայմանագրով տրամադրվող 40 հազար դրամ աջակցությունից։

Այցերի ընթացքում ոստիկանները հանդիպել են համայնքի տասնյակ բնակիչների և վերցրել բացատրություններ։

Հետաքննությունը շարունակվում է։