Ես կարող եմ ենթադրել, որ նախկինում էլ ավելի մեծ հանցագործությունների մասին կարող է խոսք գնացած լինել, բայց կա անմեղության կանխավարկած, թող իրավապահները քննեն․ Արթուր Հովհաննիսյանը՝ կոկայինի գործի մասին
Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, անդրադառնալով Միհրան Պողոսյանի հայտարարությանը, թե ինքն է ԱԱԾ-ին տեղեկացրել, որ իր մտերիմներին պատկանող պահեստում բանանի հետ հայտնաբերվել է կոկաին տեսակի թմրանյութ, ասաց, որ լավ կլինի Միհրան Պողոսյանը գա և ներկայանա նախաքննական մարմնին, քանի որ գտնվում է հետախուզման մեջ՝ պետական գույք հափշտակելու և այլ հանցագործություններ կատարելու համար։ «Թող գա, ներկայանա նախաքննական մարմնին և ավելի մանրամասն ներկայացնի իր առնչությունը բանանի և կոկաինի հետ»,- ասաց Հովհաննիսյանը։
Անդրադառնալով բանանի շուկայի՝ ժամանակին մոնոպոլ լինելուն և հնարավորությանը, նախկինում ևս բանանի հետ թմրանյութ ներմուծելու հնարավորությանը՝ ՔՊ-ական պատգամավորն ասաց. «Ես մանրամասներին չեմ տիրապետում, թե ինչ է եղել նախկինում, բայց եթե հիմա նման բան է իրեն թույլ տալիս հետախուզման մեջ գտնվող մարդը, կարող եմ ենթադրել, որ նախկինում ավելի մեծ հանցագործությունների մասին կարող է խոսք գնացած լինել, բայց անմեղության կանխավարկած գոյություն ունի, թող իրավապահները քննեն հասկանան»,- եզրափակեց Հովհաննիսյանը։