Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աշոտ Փաշինյանի առևանգման փորձի գործով նախաքննությունն ավարտվել է․ մեղադրական եզրակացությունն ուղարկվել է դատարան

Աշոտ Փաշինյանի առևանգման փորձի գործով նախաքննությունն ավարտվել է․ մեղադրական եզրակացությունն ուղարկվել է դատարան
Իրավունք
15:17, 29 май 2023
ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը Civic.am-ի հետ զրույցում հայտնեց, որ Աշոտ Փաշինյանի առևանգման փորձի գործով նախաքննությունն ավարտվել է և ուղարկվել է դատախազություն։

Նշենք, որ գործով մեղադրյալ Գայանե Հակոբյանի փաստաբանական խմբի անդամ Հովսեփ Սարգսյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է, որ գործով նյութերն այսօր մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան։

Հիշեցնենք, որ Գայանե Հակոբյանին մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, այսինքն՝ անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ առևանգումը՝ կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ։ Հոդվածը, որով հարուցվել է քրեական գործը, 4-8 տարի ազատազրկում է սահմանում։

Գեղամ Ադյան