Աշոտ Փաշինյանի առևանգման փորձի գործը մակագրվել է դատավոր Մանվել Շահվերդյանին

Իրավունք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի առևանգման փորձի գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանին։ Այս մասին տեղեկանում ենք Datalex դատական-տեղեկատվական համակարգից։
Մեղադրական եզրակացության համառոտ բնութագրում նշվում է, որ Ազգուշ Ռուբիկի Մարտիրոսյանին (Գայանե Հակոբյան) մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պետական և քաղաքական գործունեության հետ կապված առևանգել է վերջինիս որդուն՝ Աշոտ Նիկոլի Փաշինյանին:
Հիշեցնենք, որ Գայանե Հակոբյանին մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, այսինքն՝ անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ առևանգումը՝ կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ։ Հոդվածը, որով հարուցվել է քրեական գործը, 4-8 տարի ազատազրկում է սահմանում։
Գեղամ Ադյան