Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գայանե Հակոբյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով․ Վերաքննիչ դատարանը բավարարել է միջնորդությունը

Գայանե Հակոբյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով․ Վերաքննիչ դատարանը բավարարել է միջնորդությունը
Իրավունք
11:22, 05 июнь 2023
Այսօր առավոտյան Վերաքննիչ քրեական դատարանը որոշում է կայացրել  բավարարել Աշոտ Փաշինյանի առևանգման գործով մեղադրյալ Ազգուշ Մարտիրոսյանի (Գայանե Հակոբյան) կալանքը տնային կալանքով փոխարինելու միջնորդությունը։ Այս մասին Civic.am-ին ասաց Գայանե Հակոբյանի պաշտպան Գեորգի Մելիքյանը։ 

Նշենք, որ այսօր ժամը 14:00-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում մեկնարկելու է Աշոտ Փաշինյանի առևանգման գործով դատավարությունը։

Հիշեցնենք, որ Գայանե Հակոբյանին մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, այսինքն՝ անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ առևանգումը՝ կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ։ Հոդվածը, որով հարուցվել է քրեական գործը, 4-8 տարի ազատազրկում է սահմանում։