Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աշոտ Փաշինյանի առևանգման մեջ մեղադրվող Գայանե Հակոբյանն ազատ կարձակվի․ նա դատապարտվեց 4 տարվա պայմանական ազատազրկման

Աշոտ Փաշինյանի առևանգման մեջ մեղադրվող Գայանե Հակոբյանն ազատ կարձակվի․ նա դատապարտվեց 4 տարվա պայմանական ազատազրկման
Իրավունք
15:22, 09 июнь 2023
Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր վճռեց Աշոտ Փաշինյանին առևանգելու մեջ մեղադրվող Ազգուշ Մարտիրոսյանին (Գայանե Հակոբյան) մեղավոր ճանաչել և դատապարտել ազատազրկման  4 տարի ժամեկտով, սակայն ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառմամբ՝ Ազգուշ Մարտիրոսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել և սահմանել փորձաշրջան՝ մեկ տարի ժամկետով։ 

Համաձայն վճռի՝ Ազգուշ Մարտիրոսյանի վարքագծի նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել ՀՀ ԱՆ Պրոբացիայի ծառայության  տարածքային մարմնին, ինչպես նաև Մարտիրոսյանի վրա դնել պարտականություն՝ առանց վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի համաձայնության չլքել ՀՀ տարածքը, իսկ բնակության վայր փոխելու դեպքում սեղմ ժամկետում նոր բնակության վայրի հասցեն հայտնել վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնին։

Վճռվեց նաև՝ Ազգուշ Մարտիրոսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերացնել  և նրան անհապաղ ազատ արձակել դատական նիստերի դահլիճից, իրեղեն ապացույց ճանաչված և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության պահպանությանը հանձնված «Kia Sorento» մակնիշի 01 GH 010 հաշվառման համարանիշի ավտոմեքենան դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո վերադարձնել օրինական տիրապետողին և թողնել նրա տնօրինմանը։