Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գոհ եմ, որ իրավական գնահատական տրվեց միջադեպին, և կարծում եմ, որ դա շատ կարևոր է՝ անկախ այն բանից, թե ում է վերաբերում միջադեպը. Աշոտ Փաշինյան

«Արդարադատության նպատակը ոչ թե պատժելն է, որպես այդպիսին, այն մարդուն, ով մեղավոր է ճանաչվում ինչ-որ հանցանքի մեջ, այլ նպատակը  հանցանքների նվազումն է, և եթե նույնիսկ որևէ միջադեպ տեղի է ունեցել, այլևս տեղի չունենա, և եթե դատական արդարադատության համակարգը և իրավական համակարգը որոշում են, որ այս պայմաններում այդ նպատակն իրագործվում է, ես բնականաբար դրան դեմ չեմ կարող լինել և անձնապես կարող եմ ուրախ լինել»,- այս մասին այսօր Ազգուշ Մարտիրոսյանի (Գայանե Հակոբյան)   վերաբերյալ վճռի  հրապարակումից հետո դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի որդին՝ Աշոտ Փաշինյանը։ 

Հիշեցնենք, որ քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը վճռեց Աշոտ Փաշինյանին առևանգելու մեջ մեղադրվող Ազգուշ Մարտիրոսյանին (Գայանե Հակոբյան) մեղավոր ճանաչել և դատապարտել ազատազրկման  4 տարի ժամկետով, սակայն ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառմամբ՝ Ազգուշ Մարտիրոսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել և սահմանել փորձաշրջան՝ մեկ տարի ժամկետով։

Աշոտ Փաշինյանը նաև ասաց, որ գոհ է, որ իրավական գնահատական տրվեց միջադեպին, և կարծում է, որ դա շատ կարևոր է՝ անկախ նրանից, թե ում է վերաբերում միջադեպը և ինչ միջադեպ է, և ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված պատիժը կամ կանխարգելիչ միջոցը այս  հանցանքի դեպքում շատ քիչ չէ Գայանե Հակոբյանի նկատմամբ։

«Ես ասել եմ և ասում եմ՝ ՀՀ-ում նման միջադեպերը, յուրաքանչյուր միջադեպ պետք է ստանա համապատասխան իրավական գնահատական»,- ասաց Աշոտ Փաշինյանը։

 Նա նաև ասաց, որ կայացված վճիռը չի բողոքարկելու։ 

Մանրամասները՝ տեսանյութում