Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գայանե Հակոբյանի ցանկությամբ է նիստը դռնփակ եղել, որևէ խոսակցություն չի եղել տիկին Գայանեի հետ, այստեղ գործարքի բան չկա. Աշոտ Փաշինյան

«Գործարքի գնալու մասին ոչ մի խոսակցություն չի եղել տիկին Գայանեի հետ, և այստեղ գործարքի բան չկա։ Այնպես չլինի, որ փակ նիստից դրվագներ եմ ասում, բայց այն, ինչը որ տեղի ունեցավ այս նիստի ընթացքում, և այս նիստի ընթացքում տեղի ունեցածի արդյունքում եղած վճիռն աքսիոմատիկ ճշմարտությունների շարունակությունն է, և որևիցե պայմանավորվածությունների կարիք չկա, որ որևէ հանգամանքից բխեր նման վճիռ»,- այս մասին այսօր Ազգուշ Մարտիրոսյանի (Գայանե Հակոբյան) վերաբերյալ վճռի հրապարակումից հետո դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի որդին՝ Աշոտ Փաշինյանը։

Դիտարկմանը, թե սկզբում Գայանե Հակոբյանը չէր ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, իսկ հիմա ընդունեց, Աշոտ Փաշինյանն ասաց՝ դա ինքը չի մեկնաբանի, քանի որ Գայանե Հակոբյանի ցանկությամբ նիստը փակ է եղել, և կարծում է՝ այնտեղ հանգամանքներ կան, որ նա չի ցանկանում, որ հրապարակային լինեն։ 

«Այլ դեպքում նիստը փակ չէր լինի, և այդ հարցերը կարող եք ուղղել իրեն, կարծում եմ՝ նա կորոշի՝ ինչքան մասը կուզենա հրապարակել, ինչքանը՝ ոչ»,- նշեց Աշոտ Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում