Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատավոր Վահե Միսակյանը մերժեց Վահագն Չախալյանի կալանքի միջնորդությունը

Իրավունք
Քիչ առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, մերժեց Վահագն Չախալյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը։
Այս մասին գրառել է «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության նախագահ, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։
Նշենք, որ Վահագն Չախալյանը ևս հանդիսանում է առաջիկա արտահերթ ընտրություններին մասնակցող «Զարթոնք» ԱՔԿ անդամ։
Հիշեցնենք, որ դատավոր Վահե Միսակյանի վարույթում են գտնվում մի շարք նախկին պաշտոնյաների և նրանց հետ փոխկապակցված անձանց քրեական գործերը՝ այդ թվում Սերժ Սարգսյանի, Բարսեղ Բեգլարանի, Վազգեն Մանուկյանի, Նարեկ Սարգսյանի և այլն։