Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ֆեյքերի գործով ձերբակալված Արամ Սարգսյանը կալանավորվել է

Ֆեյքերի գործով ձերբակալված Արամ Սարգսյանը կալանավորվել է
Իրավունք
12:29, 21 февраль 2021
Այս գիշեր՝ ժամը 02։50-ին դատավոր Վահագն Մելիքյանը որոշում կայացրեց կալանավորելու իմ պաշտպանյալ Արամ Սարգսյանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Բենիկ Գալստյանը։

«Որոշումն ինձ համար անսպասելի էր, քանի որ դատաքննության ընթացքում ամբողջությամբ հերքվեցին ԱԱԾ ենթադրությունները և հաստատվեցին մեր պնդումներն առ այն որ՝

-պաշտպանյալս որևէ առնչություն չունի իրեն վերագրվող արարքներին,

-պաշտպանյալս որևէ կապ չունի մյուս չակերտավոր հանցակիցների հետ։

Ողջ պատասխանատվությամբ կարող եմ ասել՝ դատավորը խորհրդակցական գնաց հաստատապես համոզված լինելով առնվազն այս հանգամանքների մեջ։ Սակայն այժմ պաշտպանյալս, ով ունի երեք անչափահաս երեխա (4, 13 և 15 տարեկան) ՔԿ հիմնարկում է։

Թե ինչու այդպես եղավ՝ կպարզենք։ Կպարզենք նաև դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանի առնչությունն այս դեպքին։ Մի բան ևս. պաշտպանյալս երբևէ չի զբաղվել հասարակական, քաղաքական գործունեությամբ և նրա տեղում կարող են հայտնվել շատ-շատերը»,֊գրել է Գալստյանը։