Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նարեկ Մալյանն ազատ արձակվեց. դատարանը ձերբակալումը ճանաչել է ոչ իրավաչափ

Նարեկ Մալյանն ազատ արձակվեց. դատարանը ձերբակալումը ճանաչել է ոչ իրավաչափ
Իրավունք
16:13, 21 февраль 2021
ՎԵՏՕ շարժման ղեկավար Նարեկ Մալյանին ձերբակալելու իրավաչափության վերաբերյալ որոշումը կայացվել է։ Քիչ առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, ձերբակալումը ճանաչել է ոչ իրավաչափ։ Մալյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ Նարեկ Մալյանն ազատ է արձակվել։

Նշենք, որ Մալյանին այսօր ազատ արձակած դատավորը կես մլրդ դրամի հափշտակության մեղադրանքով Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով դատավորն է։