Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արմեն Չարչյանի մասնակցությամբ ձայնագրությունը ուղարկվել է ՀՔԾ՝ քրեադատավարական նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ

Արմեն Չարչյանի մասնակցությամբ ձայնագրությունը ուղարկվել է ՀՔԾ՝ քրեադատավարական նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ
Իրավունք
16:55, 18 июнь 2021
Քիչ առաջ տելեգրամյան ալիքներով տարածվեց գաղտնի ձայնագրություն, որտեղ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը, ով ներառված է Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակում, սպառնում էր բժշկական կենտրոնի աշխատակիցներին, պարտադրելով անպայման մասնակցել ընտրություններին և չքվերակել գործող իշխանության օգտին։

Դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Civic.am-ին հայտնեց, որ ձայնագրությունը ուղարկվել է Հատուկ Քննչական ծառայություն՝ քրեադատավարական նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ։

Մենք փորձեցինք կապ հաստատել նաև Մայր Աթոռի հետ, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։