Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին քիչ առաջ բերման են ենթարկել ՀՔԾ

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին քիչ առաջ բերման են ենթարկել ՀՔԾ
Իրավունք
19:15, 18 июнь 2021
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, «Հայաստան» դաշինքի թեկնածու Արմեն Չարչյանին քիչ առաջ բերման են ենթարկել ՀՔԾ:

Արդեն տեղեկացրել ենք, որ բժշկական կենտրոնի տնօրենի կողմից աշխատակիցներին սպառնալու ձայնագրության հրապարակման առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետով: Կատարվում է նախաքննություն: Դատախազության կողմից ուղարկված նյութերը ևս կցվել են քրեական գործին:

Համացանցում տարածվել էր ձայնագրություն, որտեղ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը, ով ներառված է Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակում, իր և Մայր աթոռի անունից սպառնում է բժշկական կենտրոնի աշխատակիցներին, պարտադրելով անպայման մասնակցել ընտրություններին և չքվերակել գործող իշխանության օգտին։