Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քանաքեռ-Զեյթունում 20 հազար դրամ ընտրակաշառք առաջարկելու համար ձերբակալվել են «Պատիվ ունեմ» դաշինքի անդամներ

Քանաքեռ-Զեյթունում 20 հազար դրամ ընտրակաշառք առաջարկելու համար ձերբակալվել են «Պատիվ ունեմ» դաշինքի անդամներ
Իրավունք
19:16, 18 июнь 2021
Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչներին ընտրակաշառք առաջարկելու և ընտրակաշառքի միջնորդության դեպքերի առթիվ 2021 թվականի հունիսի 17-ին ՀՀ ազգային անվտանգությունում հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի նյութերով տվյալներ են  ձեռք բերվել այն մասին, որ վերը նշված վարչական շրջանի մի խումբ բնակիչներ նախնական համաձայնությամբ հունիսի 20-ին նշանակված ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու և կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար նույն վարչական շրջանի ընտրական ցուցակներում ընդգրկված ընտրողներին անձամբ և միջնորդների միջոցով 2021 թվականի մայիս-հունիս ամիսներին առաջարկել և խոստացել են 20.000-ական ՀՀ դրամ կաշառք. տեղեկացնում են ՀՀ ՀՔԾ-ից:

Վերը նշված հանցավոր արարքները կատարելու կասկածանքով ձերբակալվել են Գ. Ա.–ն և Հ. Է.-ն: Մեր ունեցած տեղեկություններով՝ նրանք «Պատիվ ունեմ» դաշինքից են։ Ընդ որում, մեկը պատգամավորի թեկնածու է։

Նախաքննությունը շարունակվում է: