Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, բժիշկ Արմեն Չարչյանը ձերբակալվել է. պաշտպան

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, բժիշկ Արմեն Չարչյանը ձերբակալվել է. պաշտպան
Իրավունք
20:08, 18 июнь 2021

«Իզմիրլյան» ԲԿ տնօրեն, «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Արմեն Չարչյանը ձերբակալվել է: Այս մասին լուրը հաստատել է նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:

«Պարոն Չարչյանը ձերբակալվածի կարգավիճակ ունի, այս պահին մենք Հատուկ քննչական ծառայությունում ենք»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ այսօր «Փաստերի ստուգման հարթակը» տեսանյութ էր հրապարակել այն մասին, որ Արմեն Չարչյանը իր աշխատակիցներին ասում է, որ պարտադիր պետք է մասնակցեն ընտրության: