Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինձ միամտաբար թվում էր, որ Մարդու իրավունքների պաշտպանը պետք է պաշտպանի մարդկանց․ Դանիել Իոաննիսյան

Ինձ միամտաբար թվում էր, որ Մարդու իրավունքների պաշտպանը պետք է պաշտպանի մարդկանց․ Դանիել Իոաննիսյան
Իրավունք
22:05, 18 июнь 2021
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խնդիր է տեսնում քրեական օրենսգրքի այն հոդվածի մեջ, որով քրեականացվում է մարդկանց՝ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուց հրաժարվելուն հարկադրելը կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն որևէ եղանակով խոչընդոտելը:

Թաթոյանը այդ հոդվածի սահմանադրականությունը վիճարկելու է Սահմանադրական դատարանում:

Այսինքն, ըստ պարոն Թաթոյանի, եթե, օրինակ, որևէ հիմնարկի տնօրեն արգելում է իր աշխատակիցներին մասնակցել որևէ ուժի քարոզչությանը՝ դա չպիտի լինի քրեորեն պատժելի:

Ինձ միամտաբար թվում էր, որ Մարդու իրավունքների պաշտպանը պետք է պաշտպանի մարդկանց՝ իրենց նախընտրած քաղաքական ուժի քարոզարշավին մասնակցելու սահմանադրական իրավունքը, որն ամրագրված է մայր օրենքի 42-րդ, 46-րդ և 48-րդ հոդվածներում:

Շատ միամտաբար ինձ նաև թվում էր, որ ՄԻՊ-ը պետք է կողմ լինի, որ պետությունը ունենա լծակներ՝ մարդու և քաղաքացու սահմանադրությամբ ամրագրված իրավունքների պաշտպանության և դրանց դեմ ապօրինի միջամտության դեմ պայքարի համար: Բայց արի ու տես, որ Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանը քայլեր է ձեռնարկում, որ հնարավոր լինի անպատիժ խոչընդոտել քաղաքացիների քարոզչությանը մասնակցելու իրավունքը: