Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քաջարանի ընտրատեղամասերից մեկում Հայաստան դաշինքի 3 վստահված անձանց միաժամանակ գտնվելը վերածվել է վեճի ու քաշքշուկի․ Անկախ դիտորդ․ ասուլիս

Քաջարանի ընտրատեղամասերից մեկում Հայաստան դաշինքի 3 վստահված անձանց միաժամանակ գտնվելը վերածվել է վեճի ու քաշքշուկի․ Անկախ դիտորդ․ ասուլիս
Իրավունք
12:10, 20 июнь 2021
«Առավոտվանից բավական լարված է սկսել իրավիճակը, արդեն ունենք երկու հրաձգության դեպք։ Մեկը՝ Արարատի մարզում երկու կուսակցությունների ներկայացուցիչների միջև տեղի է ունեցել փոխհրաձգություն և կրակել են դաշինքներից մեկի ավտոմեքենայի ուղղությամբ» ,-այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ընտրություններին հետևող «Անկախ դիտորդ» ՀԿ-ն ներկայացնող Դանիել Իոաննիսյանը։ 

Նրա խոսքով արձանագրված խախտումները շատ են․ «Մենք ավելի քան 200 ընտրական տեղամասերում իրականացնում ենք դիտարկում և 19 ընտրական տեղամասերում ներկա է եղել միաժամանակ Հայաստան դաշինքի երեքական վստահված անձ, 12 ընտրական տեղամասում մեր դիտորդները նկատել են  տեղամասում գտնվող անձանց հագուստի վրա 24 թիվը գրված, ինչը մենք որակում ենք որպես տեղամասում քարոզչություն Հայաստան դաշինքի օգտին»։ 

Դանիել Իոաննիսյանը նշեց, որ Քաջարանի ընտրատեղամասերից մեկում Հյաաստան դաշինքի 3 վստահված անձանց միաժամանակ գտնվելը հենց տեղամասում վերածվել է վեճի, այնուհետև քաշքշուկի։