Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քաղաքացին քվեարկելուց պարզել է, որ իր տան հասցեում ևս 5 քաղաքացի է գրանցված․ 1in.am

Քաղաքացին քվեարկելուց պարզել է, որ իր տան հասցեում ևս 5 քաղաքացի է գրանցված․ 1in.am
Իրավունք
13:37, 20 июнь 2021
Քաղաքացի Նորիկ Դավթյանն այսօր առավոտյան 9/15 տեղամասում քվեարկելուց նկատել է, որ իր բնակարանում ևս 5 քաղաքացի է գրանցված, որոնց ինքը չի ճանաչում։ «Ես ապրում եմ Բրյուսովի 28 շենքի 48 բնակարանում։ Մեր տան վրա մենակ ես եմ գրանցված, ես միայնակ եմ ապրում։ Քվեարկելուց տեսա, որ իմ հասցեում ևս 5 ուրիշ անուններ կան, այսինքն ևս 5 մարդ գրանցված է իմ տան վրա։

Նրանցից ոչ մեկին ես չեմ ճանարչում։ Իմ տունը գնել եմ 10 տարի առաջ ու մենակ ես եմ գրանցված»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքացին։

Հանձնաժողովի նախագահը ի պատասխան քաղաքացու դժգոհության, ասաց, որ իրենք ոչինչ չեն կարող անել, քաղաքացին պետք է գնա անձնագրային բաժին և պարզի, թե ինչպես են այդ քաղաքացիները գրանցված իր տան հասցեով։