Քաղաքացիակենտրոն
լրատվություն

10/3 և 8/36 ընտրատեղամասերում չի տրվել «Քաղաքացիական պայմանագրի» քվեաթերթիկ․ Դանիել Իոաննիսյան

10/3 և 8/36 ընտրատեղամասերում չի տրվել «Քաղաքացիական պայմանագրի» քվեաթերթիկ․ Դանիել Իոաննիսյան
Իրավունք
16:26, 20 июнь 2021
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«10/3 և 8/36 ընտրատեղամասերում արձանագրվել է 3-ական դեպք, երբ ընտրողին չի տրվել «Քաղաքացիական պայմանագրի» քվեաթերթիկ։ 

8/28 տեղամասում ՔՊ-ի վստահված անձը սպառնացել է մեր դիտորդներին։

«Անկախ դիտորդը» այս դեպքերի վերաբերյալ  ներկայացնելու է հանցագործության մասին հաղորդումներ»։