Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Այսօր ԿԸՀ-ն վազվզոցի մեջ է»․ Մուկուչյանը՝ Չարչյանի կալանքի թույլտվության հարցով նիստ չգումարելու մասին

«Այսօր ԿԸՀ-ն վազվզոցի մեջ է»․ Մուկուչյանը՝ Չարչյանի կալանքի թույլտվության հարցով նիստ չգումարելու մասին
Իրավունք
18:07, 20 июнь 2021
Արմեն Չարչյանի կալանքի հարցով՝ ԿԸՀ-ն նիստ կգումարի առաջիկա 40 ժամվա ընթացքում

«Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանի բացահայտված ձայնագրության հետ կապված գլխավոր դատախազությունը հունիսի 19-ի վաղ առավոտյան դիմել է ԿԸՀ՝ ստանալու ԿԸՀ-ի որոշումը, որպեսզի կալանքի միջնորդություն ներկայացնի դատարան։ Սակայն մինչ այս պահը ԿԸՀ-ն չի գումարել նիստ։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ այսօր վազվզոցի մեջ են և հազիվ հասցնում են ընտրախախտումների վերաբերյալ ահազանգերին արձագանքել․ «Վերջնաժամկետին դեռ ժամանակ կա, սահմանված է 72 ժամ»,- հավելեց ԿԸՀ նախագահը։  

Նշենք, որ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը, ով ներառված է Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակում, սպառնացել է իր բժշկական կենտրոնի աշխատակիցներին՝ անպայման մասնակցել ընտրություններին՝ ընդգծելով, որ ներկա իշխանությունները ապաշնորհ են և դա Մայր Աթոռի դիրքորոշումն է, իսկ իրենք աշխատում են Մայր Աթոռի պատկան կառույցում։ 

Այս ձայնագրության բացահայտումից հետո Արմեն Չարչյանը ձերբակալվեց, սակայն դատարանը նրա ձերբակալումը ճանաչեց ոչ իրավաչափ։

«Անկախ դիտորդ» ՀԿ-ն ներկայացնող Դանիել Իոաննիսյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ընդգծեց, որ Չարչյանի արարքը թեթև որակել չի կարելի, քանի որ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսվում է մինչև 7 տարի ազատազրկում։ Ըստ Իոաննիսյանի հաշվարկի՝ ավելի քան 30 ժամ է ինչ ԿԸՀ-ն նիստ չի գումարել։

Նարա Մարտիրոսյան