ՀՔԾ-ն քիչ առաջ արգելանքից ազատ արձակեց Եղեգնաձորից ձերբակալված «Պատիվ ունեմ» դաշինքի 2 համակիրներին

Իրավունք
Փաստաբան Բենիկ Գալստյանը տեղեկացնում է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը քիչ առաջ արգելանքից ազատ է արձակել իր պաշտպանյալներ՝ «Պատիվ ունեմ» դաշինքի համակիրներ Կարեն Կարապետյանին և Հայկ Մարտիրոսյանին, որոնք երեկ ձերբակալվել էին Եղեգնաձոր քաղաքում:
«Հ.Գ. Մնաց դատարաններն էլ ձերբակալումներն ապօրինի ճանաչեն ու վերջ։ Դա էլ 1-2 ժամից»,- գրել է Գալստյանը։
«Հ.Գ. Մնաց դատարաններն էլ ձերբակալումներն ապօրինի ճանաչեն ու վերջ։ Դա էլ 1-2 ժամից»,- գրել է Գալստյանը։