Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արա Ֆիդանյանը՝ ընտրությունների ընթացքում անցկացված ոստիկանության ծառայության մասին

Արա Ֆիդանյանը՝ ընտրությունների ընթացքում անցկացված ոստիկանության ծառայության մասին
Իրավունք
21:49, 20 июнь 2021
«ՀՀ ոստիկանության պետի հրամանով  ոստիկանությունում ստեղծվել է  օպերատիվ շտաբ՝ 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների ընթացքում պատշաճ հասարակական կարգուկանոն հաստատելու, ընտրությունների անցկացման բնականոն ընթացքն ապահովելու, ինչպես նաև ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու դեպքերը, թույլ տրված խախտումները  հայտնաբերելու և համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար»,- այս մասին այսօր ԿԸՀ-ում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արա Ֆիդանյանը։

Նա նշեց, որ ոստիկանությունը ընտրության բնականոն ընթացքըի ապահովման իր գործառույթների իրականացումը սկսել է քվեարկությանը նախորդող օրվանից։ 

Փոխոստիկանապետի խոսքով՝ այս համատեքստում ոստիկանությունն ապահովել է տարածքային ընտրական  հանձնաժողովներից ընտրական փաստաթղթերի տեղափոխման ուղեկցման գործընթացը տեղամասեր, այնուհետև հունիսի 19-ի երեկոյան տարբեր ժամերից սկսած տեղամասերում ծառայություն իրականացնող  ոստիկանները տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահներից  պահպանության են ընդունել չհրկիզվող  պահարանները, որոնք այսօր առավոտյան  սահմանված կարգով հետ են հանձնվել։

«Այսօր ժամը ութից սկսած, ընտրական բոլոր տեղամասերում ոստիկանութունը ձեռնամուխ է եղել հասարակական կարգի պահպանության ծառայության իրականացմանը՝ օրենսդրությամբ սահմանված հստակ  կարգով, ավելին՝  քվեարկության ավարտից հետո ընտրական տեղամասերում ոստիկանության ծառայությունը շարունակվելու է մինչև տեղամասային ընտրական հանձնաժողովի աշխատանքների վերջնական ավարտը, երբ կեզրափակվի ընտրական փաստաթղթերի տեղափոխման ուղեկցմամբ ընտրական հանձնաժողովներ»,- ասաց Արա Ֆիդանյանը։