Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քրեական վարույթի շրջանակում պարզվում են 18 անձի վնասվածքներ ստանալու պատճառ դարձած՝ Ծիլքար գյուղի գազալցակայանի մոտ տեղի ունեցած ավտովթարի հանգամանքները

Քրեական վարույթի շրջանակում պարզվում են 18 անձի վնասվածքներ ստանալու պատճառ դարձած՝ Ծիլքար գյուղի գազալցակայանի մոտ տեղի ունեցած ավտովթարի հանգամանքները
Իրավունք
14:12, 27 июль 2023
2023թ․ հուլիսի 26-ին ժամը 18:40-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին՝ Ծիլքար գյուղի գազալցակայանի մոտ միմյանց են բախվել Երևան քաղաքի բնակչի կողմից վարած՝ Երևան-Վանաձոր ուղևորափոխադրում իրականացնող «MERCEDES-BENZ SPRINTER 313CDI»  մակնիշի և Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղի բնակչի կողմից վարած «Գազ–53» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով «Գազ–53»-ի վարորդը և  «MERCEDES-BENZ SPRINTER 313CDI>>  մակնիշի 17 ուղևորներ, որոնցից 3-ը՝ անչափահաս, ստացած տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարանի բժշկական կենտրոն»:

Դեպքի առթիվ 26.07.2023թ. ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչութունում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1–ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթը:

Նախաքննության ըթնացքում կատարվել է ճանապարհատրանսպորտային դեպքի վայրի զննություն, ստուգվել են վարորդների սթափության աստիճանը, որոնք եղել են սթափ, նշանակվել են փորձաքննություններ։ 

Բոլոր ուղևորները ճանաչվել են տուժող։ Ներկա պահին բուժհաստատությունում շարունակում են գտնվել և ստացիոնար բժշկական օգնություն ստանալ 2 քաղաքացի։ Մյուսները դուրս են գրվել։ 

Նախաքննությունը շարունակվում է, անհրաժեշտ քննչական և վարութային գործողությունները կատարվում են դեպքի հանգամանքները, ավտովթարի առաջացման պատճառները պարզելու․ տրանսպորտային միջոցները վարողների գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով։