Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ապօրինի ծագման գույքի բռնագանձման 2 տասնյակից ավելի գործեր գտնվում են ամփոփման փուլում եւ կան միջանկյալ դատական ակտեր․ Ռուստամ Բադասյան

Ապօրինի ծագման գույքի բռնագանձման 2 տասնյակից ավելի գործեր գտնվում են ամփոփման փուլում եւ կան միջանկյալ դատական ակտեր․ Ռուստամ Բադասյան
Իրավունք
17:47, 23 июнь 2021
«Եկեք միշտ հիշենք, որ երբ խոսում ենք ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման քաղաքացիական գործի մասին՝ մոռանում ենք նախաքննությունը, քրեական դատավարության մասին․ սա պատժի գործիք չի, սա գույքի դեմ ուղղված հայց է, որի նպատակը ապօրինի ծագմամբ գույքի վերադարձն է պետական բյուջե», - այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը։

Բադասյանը շեշտեց․ «Այո կան գործեր, շուրջ երկու տասնյակ գործեր իմ տեղեկություններով՝ գտնվում են ամփոփման փուլում եւ կան արդեն որոշ միջանկյալ դատական ակտեր, որոնք վերաբերում են հայցերի ապահովումներին, երբ արգելանք է դրվում գույքի վրա։ Իմ տեղեկություններով՝ բավական մեծ գույքերի մասին է խոսքը գնում, այս գործիքը միանշանակ այն գործիքներից է, որ անցած տարիների ընթացքում ներդրել ենք, ձեւավորել ենք ստորաբաժանում եւ ինստիտուցիոնալ մոտեցում ենք ցուցաբերել․ չենք փորձել գույքը ամեն կերպ վերադարձնել, այլ փորձել ենք այնպիսի մարմիններ ստեղծել, որ վերջնական արդյունքում որևէ կասկած չհարուցի, որ չենք միջամտում սեփականության իրավունքին, այլ պետական բյուջե է վերադառնում այն, ինչ պետք է լիներ բյուջեում»։
 
Հարցին՝ կա՞ն մարդիկ, որ ինքնակամ վերադարձրել են ապօրինի ձեռք բերված գույքը, Բադասյանը պատասխանեց․ «Կարծում եմ՝ դատախազությունը պետք է այդ հարցին պատասխանի․ ես հույս ունեմ, որ այն անձինք, որոնք գիտակցում են, որ առկա ապօրինի ծագման գույք,ըստ էության համերաշխության մթնոլորտում կգնան համագործակցության պետության հետ»։