Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իշխանություն զավթելու կոչեր արած Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստը նշանակված է հուլիսի 20-ին

Իշխանություն զավթելու կոչեր արած Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստը նշանակված է հուլիսի 20-ին
Իրավունք
14:13, 24 июнь 2021
Որոշ ընդդիմադիր ուժերի կողմից, նախքան արտահերթ ընտրությունները, հիմնված «Հայրենիքի փրկության շարժման» առաջնորդ Վազգեն Մանուկյանի գործով հերթկան դատական նիստը նշանակված է հուլիսի 20-ին։ Այս մասին Civic.am-ին տեղեկացրեցին դատավոր Վահե Միսակյանի աշխատակազմից։

Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանի գործը քննելու համար դատական նիստեր էին նշանակվել ապրիլի 9-ին և մայիսի 26-ին, որոնք հետաձգվել էին՝ պաշտպան Արամ Վարդևանյանի միջնորդությունների հիմքով։ 

Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության՝ Վազգեն Մանուկյանը մեղադրվում է «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքների ժամանակ ապստամբելու կոչեր հնչեցնելու համար․ «Ցանկացած պահ` դա կլինի այսօր, դա կարող է լինել մեկ շաբաթ հետո, կարող է լինել 10 օր հետո, պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանությունը: Մենք գնալու ենք Ա ճանապարհով` պատրաստ լինելով Բ ճանապարհին», - հայտարարել էր  «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարը։

Վազգեն Մանուկյանը լրագրողների հետ զրույցում իրեն առաջադրված մեղադրանքը որակել էր՝ պրիմիտիվ քաղաքական հետապնդում, իսկ իր պաշտպան Արամ Վարդևանյանը «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակը ԿԸՀ ներկայացնելիս համոզմունք էր հայտնել, որ գործող իշխանությունն իր տեղը զիջելու է։