Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մարտի 1-ի գործի կարճման դեմ դատախազության և տուժողների բողոքի քննությունը Վերաքննիչ դատարանում․ ուղիղ

Մարտի 1-ի գործի կարճման դեմ դատախազության և տուժողների բողոքի քննությունը Վերաքննիչ դատարանում․ ուղիղ
Իրավունք
14:17, 24 июнь 2021
Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ շարունակվում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի վերաբերյալ գործը:
 
Գլխավոր դատախազությունը բողոքարկել է Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գեւորգյանի նկատմամբ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարացնելու և քրեական գործի վարույթն այս մասով կարճելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, քրգործը կարճելու և վերը նշված անձանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը կայացրել է ապրիլի 6-ին՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով: Դատավորը նման որոշում է կայացրել, քանի որ Սահմանադրական դատարանը մարտի 29-ին հրապարակած որոշմամբ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչել է ՀՀ Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող։ Այս հոդվածները վերաբերում են համաչափության և որոշակիության սկզբունքներին։

Ամբաստանյալները օգտվելով իրենց իրավունքից չեն ներկայացել դատարան, կողմերը՝ մեղադրող կողմը, ամբաստանյալների պաշտպանները և դատարանը որոշեցին, որ ամբաստանյալների չներկայանալը դատական նիստին խոչընդոտ չի հանդիսանում դատական նիստը շարունակելու համար։ ։