Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լուրերը, թե՝ ադրբեջանցիները զանգում են արցախցիներին ու առաջարկում վաճառել իրենց բնակարանները», չեն համապատասխանում իրականությանը. Արցախի ԱԱԾ

Լուրերը, թե՝ ադրբեջանցիները զանգում են արցախցիներին ու առաջարկում վաճառել իրենց բնակարանները», չեն համապատասխանում իրականությանը. Արցախի ԱԱԾ
Իրավունք
22:53, 25 июнь 2021
Արցախի Հանրապետության ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.

«Արձագանքելով սոցիալական ցանցերի հայկական տիրույթում և մամուլում տարածված տեղեկատվությանը, ըստ որի «Ադրբեջանցիների կողմից արցախցիներին հեռախոսազանգեր են արվում, որով վերջիններիս առաջարկում են վաճառել իրենց բնակարանները», իրազեկում ենք, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը։

Հորդորում ենք զերծ մնալ բնակչության անվտանգությանը վերաբերող թեմաներով ապատեղեկատվություն տարածելուց։

Կոչ ենք անում նման բնույթի զանգեր ստանալու դեպքում անհապաղ դիմել ԱՀ ԱԱԾ»։