Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևան-Մեղրի ճանապարհին երեք մարդու կյանք խլած ավտովթարի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Երևան-Մեղրի ճանապարհին երեք մարդու կյանք խլած ավտովթարի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Իրավունք
17:57, 12 август 2023
2023 թվականի օգոստոսի 11-ին՝ ժամը 11։00-ի սահմաններում, Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի 129-րդ կմ-ին միմյանց էին բախվել ԻԻՀ քաղաքացու կողմից վարած «Ռենաուլտ» մակնիշի կցորդիչով բեռնատարը և Երևան քաղաքի 58-ամյա բնակչի կողմից վարած «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան։
 
Վթարի հետևանքով «Միցուբիշիի» վարորդը և երկու ուղևորները տեղում մահացել էին, իսկ 2001 թ․ ծնված մեկ ուղևոր ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Եղեգնաձոր» ԲԿ:
 
«Ողբերգական դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։
 
Կատարվել է ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։ Վթարի պատճառները, հանգամանքները պարզելու ուղությամբ իրականացվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ։
 
Բժշկական կենտրոն տեղափոխված երիտասարդի վիճակը, ըստ ԲԿ-ից ստացված տեղեկատվության, շարունակում է գնահատվել ծանր։
 
Քրեական վարույթի շրջանակում ձեռք բերված տվյալներով բոլոր տուժածները հարազատներ են՝ ընտանիքի անդամներ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։