Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գորիսի համայնքի ղեկավարությունը յուրացումնե՞ր է արել. մոտ 300 հոգի արդեն հարցաքննվել են․ aravot.am

Գորիսի համայնքի ղեկավարությունը յուրացումնե՞ր է արել. մոտ 300 հոգի արդեն հարցաքննվել են․ aravot.am
Իրավունք
16:32, 30 июнь 2021
Ըստ «Առավոտի» ունեցած տեղեկությունների, հունիսի 25-ին ՀՀ Սյունիքի մարզի դատախազությունից ստացվել է «fip.am» լրատվական կայքում զետեղված «Գորիսի քաղաքապետը ընտրություններից առաջ վարչական լծակներ է չարաշահում» վերտառությամբ հրապարակումը:

Հրապարակված տվյալները ստուգելուց՝ պարզվել է, որ Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանն ու Իրինա Յոլյանը 2020թ. հունվարից մինչեւ 2021թ. հունիսի 25-ն ընկած ժամանակահատվածում ընդունված եւ հաստատված շուրջ 91 որոշումներով Գորիս համայնքի 836 բնակչի, որպես դրամական աջակցություն հատկացված 59.575.000 դրամը, մեծամասամբ վատնվել է՝ այն տրամադրվելով ակնհայտ ապահովված անձանց, ինչպես նաեւ պարզվել է նույն անձանց մի քանի անգամ դրամական աջակցության տրամադրման դեպքեր: Հանգամանքները պարզվում են, նախապատրաստվում են նյութեր:

Նշենք, որ ավագանու որոշմամբ, վերջին անգամ հունիսի 9-ին է Գորիսի 115 բնակչի տրվել դրամական օգնություն 6 մլն 130 հազար դրամի չափով։

Գորիսի համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում նշեց, որ նման բան չկա՝ բացառվում է։ «Ինչի՞ մասին է խոսքը։ Հերթական հեքիաթն է։ Տեղյակ եմ, որ մարդկանց կանչում՝ հարցաքննում են, մոտ 300 հոգի արդեն հարցաքննվել են։ Ուրիշ ոչնչից տեղյակ չեմ»,–ասաց Մենուա Հովսեփյանը։