Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Քաղաքական պատվեր է իշխանության կողմից»․ Սերժ Սարգսյանը և մյուսներն իրենց մեղավոր չեն ճանաչում․ Տեսանյութ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ մեղադրող դատախազը ներկայացրեց մեղադրական եզրակացությունը։ Դրանից հետո կողմերը հայտնեցին իրենց դիրքորոշումները՝ մեղադրական եզրակացության վերաբերյալ։

Սերժ Սարգսյանն ասաց, որ լսելով մեղադրողի եզրակացությունը համարում է, որ այն շարադրված է գործից անտեղյակ մարդկանց կողմից։

«Ամբողջովին մեղադրանքը կեղծ է։ Քաղաքական պատվեր է իշխանության կողմից։ Ես մեղավոր չեմ»,- ասաց Սերժ Սարգսյանը։

Գործով անցնող մեկ այլ մեղադրյալ Բարսեղ Բեգլարյանն էլ դատավորի այն հարցին, թե առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր ճանաչում է, թե ոչ, Բեգլարյանն ասաց․

«Իհարկե մեղավոր չեմ ճանաչում, ես ընդհանրապես ոչ մեկին  չեմ դրդել և ընդհանրապես այդ գումարը, որը տրամադրվել է որպես սուբսիդավորում՝ «Ֆլեշ» ընկերությանը, դա հափշտակում համարել ուղղակի անիմաստ է և հնարավոր չի։

Մեկ այլ մեղադրյալ Գևորգ Հարությունյանն էլ ասաց, որ մեղադրանքն ամբողջովին անհիմն է և վերջինս նույնպես իրեն մեղավոր չի ճանաչում։