«Հայաստան» դաշինքի կողմից ՍԴ մուտքագրած դիմումը մոտ 200 էջ է․ այլ դիմում դեռ չկա․ ՍԴ
Իրավունք
«Հայաստան» դաշինքն այսօր՝ հուլիսի 2-ին Սահմանադրական դատարան է դիմել՝ հունիսի 20-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով։
Սահմանադրական դատարանից Civic.am-ը հետարքրվեց «Հայաստան» դաշինքի դիմումի բովանդակությունը, սակայն ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը պատասխանեց, որ դիմումը մոտ 200 էջ է։ Դիմումը՝ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու կամ ընտրությունների երկրորդ փուլ նշանակելու պահանջով է։ Ըստ ամենայնի՝ 200 էջի մի մասը մամուլի հրապարակումներ են։
Այլ դիմում այս պահին դեռ չկա։
«Հայաստան» դաշինքի շտաբի համակարգող Արամ Վարդևանյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ դիմումը քննության է առնվելու օրենքով սահմանված 15 օրյա ժամկետում, որից հետո միայն կսկսվի մանդատները վերցնելու գործընթացը։
Նշենք, որ ՍԴ-ն ընտրություններին մասնակցած դաշինքներից ու կուսակցություններից ընտրության արդյունքները վիճարկող դիմումները կընդունի այսօր մինչև ժամը 18։00։