Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Պաշտպանները օրենքով նախատեսված իրենց դատավարական հնարավորություններն օգտագործում են այլ՝ ոչ իրավաչափ նպատակով և ոչ իրավաչափ շահ հետապնդելով». Գևորգ Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Մարտի 1»-ի գործով դատական նիստը հետաձգվեց. դատարանին հասկանալի չեն պաշտպան Էրիկ Ալեքսանյանի բացակայության պատճառները: «Պաշտպանները օրենքով նախատեսված իրենց դատավարական հնարավորություններն օգտագործում են այլ՝ ոչ իրավաչափ նպատակով և ոչ իրավաչափ շահ հետապնդելով: Սա պաշտպանության կողմի համակարգված ու կազմակերպված վարքագիծ է»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը, հայտնում է Factor.am-ը։

Անդրադառնալով դիտարկմանը, որ գործի քննությունն անընդհատ նույն շրջապտույտի մեջ է, դատազախը նշեց. «Մենք հնարավոր չենք համարում այսպես շարունակվելը, դրա համար էլ միջնորդություն ունենք ներկայացրած: Մենք պնդում ենք մեր նախկինում ներկայացրած դիրքորոշումը. սա իրավունքի չարաշահում է, սրան պետք է վերջ տրվի, և դատական քննությունը պետք է տեղի ունենա իր բնական հունով, պետք է հետազոտվեն ապացույցներ»: