Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նարեկ Սարգսյանի՝ Ֆրանկլին Գոնսալեսի դատավարությունը հետաձգվեց տուժող կողմի միջնորդությամբ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում այսօր՝ փետրվարի 23-ին, մեկնարկել է Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի ավագ որդու՝  Նարեկ Սարգսյանի գործով հերթական դատական նիստը, որ, սակայն, հետաձգվեց՝ տուժող կողմի միջնորդությամբ, քանի վերջինս առանց փաստաբանի էր եկել։

Հիշեցնենք, որ 2018 թվականի հունիսի 26-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում քրեական գործ էր հարուցվել՝ քրեական օրենսգրքի ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով:

Հուլիսի 6-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, հուլիսի 24-ին՝ միջազգային հետախուզում:
Նարեկ Սարգսյանը հայտնաբերվել է 2019 թվականի դեկտեմբերի 6-ին՝ Պրահայում։ Հայտնաբերման պահին նա ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով:

Ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ Սարգսյանը Չեխիայից Հայաստան էր տեղափոխվել 2019 թ-ի դեկտեմբերի 21-ին։