Լևոն Քոչարյանի կնքահայր Գենադի Ստեփանյանը Ռոստովից Հայաստան 200 հայ տղամարդու տեղափոխում է կազմակերպել՝ Երևանում ակտիվ փողոցային ակցիաներ իրականացնելու համար
Bagramyan26 տելեգրամյան ալիքի հավաստի տեղեկություններով՝ այսօր առավոտյան Լևոն Քոչարյանի կնքահայր Գենադի Ստեփանյանը կազմակերպել է ազգությամբ հայ մոտ 200 տղամարդու Ռոստովից Հայաստան տեղափոխումը։

Գենադի Ստեփանյանի հովանավորությամբ այս խումբը գիշերը մեծ խնջույք է կազմակերպել Ռոստովի «Վասպուրական» ռեստորանում։

Երևանում առաջիկա օրերին ակտիվ փողոցային ակցիաներ են իրականացնելու։

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբեր Քոչարյանի որդի Լևոն Քոչարյանը երեկ ձերբակալվեր էր։