Կամավորների հարթակում արդեն հերթագրվել է 800 մարդ. Նարեկ Մկրտչյան
Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Կառավարության հերթական նիստում սոցապ նախարար Նարեկ Մկրտչյանը տեղեկացրեց, որ մոբիլիզացված են միասնական սոցիալական ծառայության 49 տարածքային կենտրոնները, և նրանց աշխատակիցների կողմից վերջին 1-2 օրվա ընթացքում ավելի քան 1000 մարդ ուղղորդվել և տեղավորվել է տարբեր մարզերում:
Խոսելով կամավորների մասին՝ նախարարը տեղեկացրեց, որ գործարկվել է հարթակ, որտեղ կարող են հերթագրվել բոլոր մեր այն քաղաքացիները, որոնք ցանկանում են ներգրավվել այս կամ այն աշխատանքին. «Այստեղ արդեն ավելի քան 800 մարդ հերթագրվել է, և մենք շուտով այդ պլանավորված կամավորական աշխատանքները կուղղորդենք և կկարողանանք արդյունավետ օգտագործել այդ մարդկանց ներուժը»: