Վարուժան Ներսեսյանը նշանակվել է Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան
Հայաստանի Հանրապետության նախագահը հրամանագիր է ստորագրել Վարուժան Ներսեսյանին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից:
Վարուժան Ներսեսյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան է նշանակվել 3 տարի ժամկետով (նստավայրը՝ Լոնդոն):
ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Վարուժան Ներսեսյանը հետ է կանչվել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնից: