Այսօր, հուլիսի 26-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Բագրատունյաց օղակի 8-րդ շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին։
Հրշեջները բացելով նշված շենքի 31 բնակարանի դուռը, բնակարանի ննջասենյակում հայտնաբերել են մոր և տղայի դիերը։
Փաստի առթիվ քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են մահացածների ինքնությունը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մայրը 37 տարեկան էր, որդին 9-ը։
Աղբյուր՝
shamshyan.com