Երևանի ավագանին 34 կողմ, 2 դեմ, 2 ձեռնպահ ձայների արդյունքում հաստատեց Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ ավագանու որոշման նախագիծը:
Հիշեցնենք, որ նախագծի հեղինակներն են Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Հովհաննիսյանն ու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը: