Կառավարությունը բավարարել է «Տեքսաս փրոդաքշն» ՓԲԸ-ի ներկայացրած հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ
Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է հագուստի արտադրության համար։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 995.3 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 20 նոր աշխատատեղ` 180,000 դրամ միջին աշխատավարձով։
Ընկերության շուկայավարման քաղաքականության հիմնական ուղվածությունն է՝ արտահանման ծավալներով առաջատար դիրք զբաղեցնել Հայաստանում. արտադրանքի 80 տոկոսը նախատեսում է արտահանել ՌԴ և ԵՄ, իսկ մնացած մասը իրացնել ՀՀ տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 994.1 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 52 մլն դրամ:
Գործադիրի որոշմամբ Տավուշի մարզի համայնք Արծվաբերդի 257.42 քառ. մետր մակերեսով արհեստանոցը անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Արծվաբերդի մանկապարտեզին: Ներկայումս համայնքապետարանը վերանորոգում է արհեստանոցի շենքը՝ նախադպրոցական կրթություն կազմակերպելու նպատակով։