Medianews.am-ը գրել է.
Արմեն Չարչյանի մանդատն անցնելու էր Հայաստան դաշինքի նախընտրական ցուցակի հաջորդ անդամին, սակայն նույն դաշինքի հաջորդ 3 անդամները՝ Միհրդատ Մադաթյանը, Անժելա Նալբանդյան և Գերասիմ Վարդանյանը հրաժարվեցին պատգամավորի մանդատից, որպեսզի պատգամավոր սարքեն Լևոն Քոչարյանին։ Այսպիսով սույն դաշինքը ևս եկ անգամ ապացուցեց, որ ծառայում է բացառապես Քոչարյանի ընտանիքի շահերին, իսկ Քոչարյան կրտսերին պատգամավոր սարքելով ցանկանում են վերջինիս ազատել քրեական պատասխանատվությունից։
Սակայն սա դեռ ամենը չէ, MediaNews-ի հավաստի տեղեկություններով Լևոն Քոչարյանը պատգամավորի 5 տարվա աշխատավարձ է խոստացել մանդատից հրաժարվածներին։ Բացի այդ խոստացել է հոգալ Գերասիմ Վարդանյանի փաստաբանական բոլոր ծախսերը, ով անցնում է քրեական գործով։