ԱԺ ազգային անվտանգության սպառնալիք ուժերը, որոնք հանդես են գալիս ընդդիմության անունից, հրաժարվել են ոտքի կանգնել երդման տեքստի ընթերցանության պահին․ Արման Բաբաջանյան
Հանուն Հանրապետության կուսակցության հիմնադիր Արման Բաբաջանյանը գրել է․
««Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել ՀՀ ինքնիշխանության և շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար»։
Երդման այս տեքստի ընթերցանության պահին ԱԺ ազգային անվտանգության սպառնալիք ուժերը, որոնք հանդես են գալիս ընդդիմության անունից, հրաժարվել են ոտքի կանգնել»։