Գերմանիան պատրաստ է այսուհետև ևս ուղեկցել Հայաստանին բարեփոխումների ճանապարհին. Անգելա Մերկելի շնորհավորական ուղերձը՝ Նիկոլ Փաշինյանին
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին` ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով: Հայտնում է Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությունը։ 

Մերկելի խոսքով ՝ Փաշինյանը կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնել է «լուրջ մարտահրավերների և անորոշությունների» շրջանում։ «COVID-19-ի համավարակը մեզանից աննախադեպ միջոցներ է պահանջում։ Գերմանիան ՝ որպես հուսալի գործընկեր, պատրաստ է այսուհետև ևս ուղեկցել Հայաստանին բարեփոխումների ճանապարհին», - նշել է Գերմանիայի կանցլերը։

Անգելա Մերկելը հավելել է, որ Գերմանիան շարունակելու է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին՝ ուղղված Լեռնային Ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծմանը: