Ադրբեջանցի պատգամավորը հրաժարվել է ԱՄՆ պատվավոր քաղաքացու կարգավիճակից
Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Ֆազաիլ Ագամալին հրաժարվել է ԱՄՆ պատվավոր քաղաքացիությունից։ Այս մասին պատգամավորն ասել է այսօր՝ խորհրդարանի լիագումար նիստում։

Նա հիշեցրել է, որ 1990-ականներին խորհրդարանական պատվիրակության հետ այցելել է ԱՄՆ։

«Այցի ընթացքում մեզ շնորհվել է Նեբրասկա նահանգի և Լինքոլն քաղաքի պատվավոր քաղաքացու կարգավիճակ: Այսօր ես հրաժարվում եմ այդ կարգավիճակից»,- ասել է Ագամալին: